Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյանը ՀՅԴ-ին հույս է ներշնչում

Հովիկ Աբրահամյանը ՀՅԴ-ին հույս է ներշնչում
23.05.2014 | 14:56

Մինչ ընդդիմադիրները սուր քննադատում են կառավարության կազմը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հույս են ներշնչում ոչ միայն կառավարության որոշ անդամներ, այլև վարչապետը: Չնայած, ըստ դաշնակցականի, սկզբում ավելի մեծ էր վստահությունը, քան հիմա: «Հիմա էլ, ճանաչելով վարչապետին, կառավարության որոշ անդամների, որոշակի հույսի նշույլներ պահպանում եմ, որովհետեւ դժվարին պահերին նրանց հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նաև գնահատելով, որ այդ մարդիկ իրենց կենսագրության տերն են, պատասխանատվության զգացում ունեն, հույս ունեմ, որ քիչ գրել են, շատ կանեն»,- ասաց Ռուստամյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ